Փոքրիկ ամերիկուհի Քուին Մեդենը զարմացրել և ուրախացրել է Հռոմի պապին ԱՄՆ կատարած այցի ժամանակ: Աղջնակի ծնողները դստեր հետ միասին ներկա են գտնվել Հռոմի պապի պատվին կազմակերպված շքերթին, երբ նա անցնելով մեքենայով, օրհնում էր հավատացյալներին: Ծնողները փոքրիկին հագցրել էին քահանայապետի տեսքով` կրկնօրինակելով նրա գլխարկը: Նկատելով փոքրիկ աղջնակին` պապը ծիծաղել է: Աղջնակին նրա մոտ են տարել, և Ֆրանցիսկոս պապն օրհնել է աղջկան և ծնողներին փոխանցել, որ նրանք հումորի լավ զգացում ունեն: